...թե չնայած «Իմ քայլում» բացառում են, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար է դառնալու ոչ անհայտ, ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը, այնուհանդերձ, մեր աղբյուրները պնդում են, որ հենց նա է դառնալու աշխատակազմի ղեկավար:
Մեր թիմը սկզբունքային քաղաքական ուժ է, եթե ինչ-որ բան հայտարարում է, ապա այն բխում է կուսակցության գաղափարախոսությունից կամ մարտավարությունից: Վստահեցնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանից վարկանիշային կարգով պատգամավոր ընտրված, մասնագիտությամբ փաստաբան ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ:
Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանին երեկվա դատական նիստին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազը, որից հետո նիստը հետաձգվեց:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի Մերձավոր Արևելքում ահաբեկիչների վրա հրթիռներ արձակել: Կահիրեի Ամերիկյան համալսարանում նա ասել է, որ ԱՄՆ-ը օդային հարվածներ կհասցնի թիրախների առաջացման դեպքում:
ԼՀԿ-ն դեմ է կառավարության օպտիմալացմանը, և օրենսդրական նախաձեռնության դեպքում դեմ է արտահայտվելու` լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Այս պահին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ֆիքսված հանդիպում նախարարի օրակարգում չկա` ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
ԼՀԿ խմբակցությունը մանդատները ստանալուց հետո նիստ է հրավիրել, որտեղ էլ որոշվել է խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հարցը։ Խմբակցությունը միաձայն խմբակցության ղեկավար է ընտրել Էդմոն Մարուքյանին, քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանին։
Մանդատները պատգամավորներին հանձնված են, նորընտիր՝ 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը կկայանա հունվարի 14-ին: Այս անգամ ոչ թե ԿԸՀ նախագահը հանձնեց մանդատները, այլ ընտրողները:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, որտեղ ներկայացրել է, թե որոնք են դատավոր Նելլի Բաղդասարյանի ինքնաբացարկի պատճառները:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...